Ռուսաստանի Մագադան քաղաքում բանվորը փորձել է ինքնահրկիզվել՝ իրեն աշխատավարձ չտալու պատճառով, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել ողբերգությունը. տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Անդրեյ Մորոզովն անցած տարի Սայանսկից Մագադանի շրջան էր եկել գումար վաստակելու նատակով: 2014թ. մարտից նա աշխատել էր որպես փականագործ, այնուհետև ոսկու արտահանման «Ռեյզ» ընկերությունում վարել է «Ուրալ» ավտոմեքենա: Մարտից մինչև հուլիս ձեռնարկության ղեկավարությունը նրան աշխատավարձ չի վճարել: Մորոզովը մնացել է առանց միջոցների և որոշել ինքնահրկիզվել Մագադանի հրապարակներից մեկում, ինչի մասին վաղօրոք տեղեկացրել է լրատվամիջոցներին և ոստիկանությանը: