ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն  խիստ քննադատության է արժանացել իր ձայնասկավառակում հայկական ժողովրդական «Սարի հարս» («Սարը գելին») երգը ներառելու համար, որի կատարման ժամանակ երգչուհուն ձայնակցել են հայկական երգչախմբի անդամները: Սեզեն Աքսուն իր երգացանկում ունի բազմաթիվ հայկական երգեր եւ շատ անգամ դրանք կատարել է տարբեր բեմերում: Ադրբեջանի հեղինակային իրավունքի գործակալությունն էլ հայտարարել է, թե Սեզեն Աքսուն իր նոր ալբոմում հայերենով «Սարի հարս» երգն ընդգրկելուց  առաջ նախ պետք է իրենցից թույլտվություն վերցներ, ու որ ճիշտ չէ այն պնդումը, թե դա հայկական երգ է:




Լրահոս