Իտալական ոստիկանությունը հայտարարել է ռուսական մաֆիայի դեմ լայնածավալ օպերացիայի ավարտի մասին:
Ինչպես rosbalt.ru-ին հայտնել է ռուսաստանյան իրավապահ մարմինների աղբյուրը, օրերս իտալացիները տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ-ին «Կուրա» օպերացիայի ավարտի մասին: Դրա վերջին փուլն անցկացվել է 20104թ.-ի հուլիսին Նավարո և Միլան քաղաքներում: Կարաբիներները ձերբակալել են մոտ 10 գանգստերների, այդ թվում՝ «օրենքով գող» Գոչի Մայսուրաձեին՝ Գոգիտա մականունով:
«Ռուսական մաֆիայի» բնակարանների և քոթեջների խուզարկության ժամանակ առգրավվել են 45 կգ ոսկյա իրեր, ավելի քան 2 տոննա արծաթե զարդեր և սեղանի սպասք, ինչպես նաև 3 մլն եվրո արժողությամբ տարբեր արժույթների գումար: Բոլոր այդ իրերը «օրենքով գողերի» կողմից ստեղծված խմբավորման անդամները վերջին տարիներին գողացել են մասնավոր տներից:
«Կուրա» օպերացիան սկսվել է 2013թ.-ի հուլիսից և շարունակվել մեկ տարուց ավելի: Դրա շրջանակներում Եվրոպայում 44 հանցագործներ են ձերբակալվել, այդ թվում՝ 20 «օրենքով գողեր»: Մասնավորապես, ճաղերի ետևում է հայտնվել «քրեական գեներալ» Մերաբ Ջանգվելաձեն՝ Մերաբ Սուխումսկի մականունով: