
«Ռեալը» պաշտոնապես հաստատել է «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսի տեղափոխությունը: Այսօր բուժզննում անցնելուց հետո նա կներկայացվի որպես «Ռեալի» ֆուտբոլիստ:
Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռեալը» ֆուտբոլիստի համար վճարել է 30 մլն եվրո: 24-ամյա կիսապաշտպանը ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր և տարեկան կստանա 6 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Կրոսը չէր երկարաձգել «Բավարիայի» հետ պայմանագիրը ֆինանսական խնդիրների պատճառով: