«Վիագրա» խմբի անդամ Նադեժդա Գրանովսկայան երկրորդ անգամ մայր է դարձել: Կիեւի ծննդատներից մեկում երգչուհին լույս աշխարհ է բերել իր աղջկան: Հիշեցնենք, որ Նադեժդան արդեն ունի 9-ամյա որդի: Երգչուհու խոսքերով` ինքը նախօրոք չի պլանավորել երեխա ունենալ, այդպես ստացվել է: «Սա փոխադարձ սիրո պտուղ է, եւ ես միայն ուրախացա այն մտքից, որ շուտով կրկին մայր եմ դառնալու: Չնայած դեռ ցանկություն ունեի խմբում մի որոշ ժամանակ էլ աշխատելու, բայց երեխաս շատ ավելի կարեւոր է»: Ի դեպ, Նադեժդան օրինական ամուսնացած չէ, նրա քաղաքացիական ամուսինը գործարար Միխայիլ Ուրժումցեւն է: Հնարավոր է, աղջկա ծնունդն ամուսնության առաջարկ անելու առիթ հանդիսանա:
ԴՈՒՍՏՐ Է ՈՒՆԵՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ