Չինաստանը մեղադրել է Մեծ Բրիտանիային իր գործերին միջամտելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի իշխանությունները Լոնդոնին մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու մեջ այն բանից հետո, երբ բրիտանական վարչապետի տեղակալ Նիկ Քլեգգը հանդիպել է Հոնկոնգի երկու գլխավոր ընդդիմադիրների հետ:

«Այն, ինչ արել է Բրիտանիան, կոչվում է միջամտություն Չինաստանի գործերին: Չինաստանը վճռականապես հանդես է գալիս դրա դեմ», – հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Խուն Լեյը: Նա ընդգծել է, որ Հոնկոնգի գործերը «հանդիսանում են Չինաստանի ներքին խնդիրը»:

Երեքշաբթի Կլեգգը բանակցություններ է վարել Հոնկոնգի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Մարտին Լիի և նախկինում Հոնկոնգի վարչակազմի ղեկավարներից մեկի՝ Էնսոն Չանի հետ:




Լրահոս