«Փաստ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ մտավորականներ, կրթական հաստատություններ, եկեղեցականներ եւ, ընդհանրապես, հանրության ինտելեկտուալ հատվածը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինս հայտարարում է, որ նշվածները ժողովուրդ չեն: Սակայն, ինչպես երեւում է, դրանով իշխանությունները չեն սահմանափակվելու: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ու հատկապես «մերձիշխանական» որոշակի շրջանակներ, որոնք այս շրջանում հետեւողականորեն զբաղված են Նիկոլ Փաշինյանի «երեսը լվանալով», հանձնարարություն են …