Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են. տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունից: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դեռեւս նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային …