Երեկ՝ կառավարության նիստից առաջ, վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Արդեն ավելի, քան մեկ տարի, մենք ապրում ենք համավարակի պայմաններում, եւ մեր ռազմավարությունն ի սկզբանե եղել է հետեւյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով: Եվ, ըստ էության, մենք այսօր գտնվում ենք այդպիսի իրավիճակում, բայց այս ռազմավարությունն ունի երկրորդ մաս, …