Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա՝ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները եւ ծրագրերը Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից: Ըստ այդմ՝ հաստատվել են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկական կուլտուրա», …