Սան-Դիեգոյի 30 մերկապարուհի դատարարան հայց է ներկայացրել ոստիկանների դեմ, որոնք, իբր, իրենց ապօրինաբար լուսանկարահանել են մերկ վիճակում:
Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, կանայք հայտարարել են, որ նրանց ստիպել են մերկ վիճակում լուսանկարվել՝ իբր իրենց դաջվածքների պատկերները ստանալու համար: Ընդ որում, 10 իրավապահներ կանանց, իրենց կամքի հակառակ, 1 ժամ պահել են ոստիկանությունում: Այս ամենն ուղեկցվել է նվաստացուցիչ մեկնաբանություններով:
Մերկապարուհիների փաստաբանը պնդում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները խախտել են աղջիկների իրավունքները: