
ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ վերջերս ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայությունների միջև ստորագրված համաձայնագրին:
Նրա խոսքով՝ նախկինում ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելուց հետո պարտավոր էին 7 օրվա ընթացքում հաշվառման կանգնել, իսկ այս համաձայնագրով 7 օրը դարձել է 30 օր․ «Բնականաբար, դա ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում մեր քաղաքացիների համար. եթե 8-րդ օրն էր լինում, անցանկալի հետևանքներ էր ունենում և հետագայում ՌԴ մուտք գործելու համար դժվարություններ էր ստեղծում»:
ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավարը նշեց, որ կա նաև երկրորդ փաստաթուղթ՝ կապված միասնական աշխատաշուկայի ձևավորման հետ, որը դեռևս չի ստորագրվել: