Ուկրաինական ՍՈւ-25 ինքնաթիռը կործանվել է ռուսական ինքնաթիռի կողմից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:
«Հուլիսի 16-ին ժամը 19-ին մոտ Ռուսաստանի կողմից իրականացվել է հերթական սադրանքը: Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել զինված ուժերի ՍՈւ-25 ինքնաթիռը, որն իր խնդիրն էր կատարում Ուկրաինայի տարածքում», – հայտարարել է Լիսենկոն:
Նա նաև մեղադրել է Ռուսաստանին «Գրադ» համակարգի միջոցով ուկրաինական դիրքերը ռմբակոծելու մեջ, տեղեկացնում է BBC-ին: