![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/hayk.jpg)
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, վերադառնալով իր տասնօրյա արձակուրդից, հրաժարականի դիմում է ներկայացրել:
Աղբյուրի հաղորդմամբ, որպես՝ Հայկ Հարությունյանի ազատման պատճառ նշվում են արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ ունեցած տարաձայնությունները: