«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեյի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Կարևոր համարելով Լատվիայի հետ ջերմ ու բարեկամական կապերի ամրապնդումը՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել անել առավելագույնը՝ երկու երկրների տարբեր ոլորտներում գործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար: