Երիտասարդը՝ չեխական Լիբերեց քաղաքից, որոշել է կյանքին վերջ տալ այն բանից հետո, երբ նրան մերժել է սիրած աղջիկը: Նա ինքնասպան լինելու բավականին անսովոր եղանակ է ընտրել՝ մտնելով պահակային շների վանդակ:
Սակայն հարևանի շները, ում վանդակի մեջ նա մտել է, չեն հարձակվել տղայի վրա: Երիտասարդը սկսել է ծաղրել կենդանիներին՝ փորձելով նրանց մոտ ագրեսիա արթնացնել: Հարևանը լսել է աղմուկը և ոստիկանություն կանչել:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, իրավապահները կարողացել են դուրս բերել անբախտ սիրահարին շների վանդակից: Նրան տարել են հոգեբուժական հիվանդանոց: Այնտեղ նա խոստովանել է, որ իր դաժան մահով ցանկացել է պատժել իրեն մերժած ընկերուհուն: