Մոսկվայի բնակիչը վեճից հետո դիտավորյալ վրաերթի է ենթարկել ծերունուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են արտասահմանյան մեքենայի վարորդին, ով ճանապարհին ծագած կոնֆլիկտի պատճառով վրաերթի էր ենթարկել տարեց տղամարդուն:

BMW-ի ղեկին եղած 33-ամյա տղամարդն ինքն է ներկայացել ոստիկանություն: Սակայն իր մեղքը նա չի ընդունել:

Մոսկվայի բնակիչը պնդում էր, թե տարեց տղամարդու հետ կապված միջադեպի հետ կապ չունի:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 14-ին մայրաքաղաքի հյուսիս-արևելքում, որը նկարահանել է մոտակայքում տեղադրված տեսախցիկը: Տեսագրվածում երևում է, թե ինչպես է տարեց տղամարդը դուրս եկել իր Nissan Almera-ից, որպեսզի դիտողություն անի BMW-ի վարորդին: Վերջինս, ի պատասխան, սեղմել է մեքենայի ընթացքն արագացնող ոտնակը:

Տարեց տղամարդուն վրաերթի ենթարկելուց հետո BMW-ի վարորդը դուրս է եկել մեքենայից՝ սակայն ոչ թե զոհին օգնելու համար, այլ ստուգելու`իր մեքենան քերծվածքներ ստացել է, թե` ոչ: Տուժածին օգնել է սքուտերով անցնող աղջիկը: Այժմ նա գտնվում է հիչվանդանոցում:




Լրահոս