Ականատեսների վկայությամբ, նախորդ օրվա կեսգիշերն անց Երևանի Սախարովի անվան հրապարակում կրակոցներ են հնչել: Այդ մասին, սակայն, ՀՀ ոստիկանությունում որևէ բան արձանագրված չէ: Մոտակա շենքերի բնակիչներից մեկը թերթի թղթակցին ասել է, որ կրակողը հայտնի օլիգարխներից մեկն է եղել, և սա է պատճառը, որ ոստիկանությունում դեպքը չի արձանագրվել: “”Սախարովի հրապարակում գտնվող խանութների, ակումբների, ավտոկայանատեղիների աշխատակիցները, լսելով մեր հարցերը, երեկ հրաժարվեցին պատասխանել դրանց, պնդելով, որ “”ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել””: Ավելի ուշ մեզ հաջողվեց զրուցել մի տղամարդու հետ, որը, խնդրելով չնշել իր անունը, պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել այսպես, գիշերը ժամը 2-3-ի սահմաններում “”Դուոս”” գիշերային ակումբից դուրս է եկել մի տղամարդ` ռուս պարուհու հետ: Նրանց միջև վեճ է բռնկվել, ինչից հետո տղամարդը բղավել է, գոտկատեղից հանել է զենքը, մեկ անգամ կրակել աղջկա ուղղությամբ, երեք անգամ կրակել օդ, ինչից հետո բռնել է աղջկա մազերը ու գլուխը հարվածել փողոցի մայթեզրերին: Ականատեսի խոսքով, այդ տղամարդը շատ նման էր Աժ օլիգարխ պատգամավորներից մեկին: Հրապարակի շենքերից մեկի մի բնակչուհի էլ պատմեց, որ նախօրեի ողջ օրվա ընթացքում այդ գիշերային ակումբի մոտ շատ անհանգիստ վիճակ էր: “”Ցերեկվանից բարձր երաժշտություն էր միացրած: Ասում էին, որ ինչ-որ ընտանեկան միջոցառում է, բայց հետո ինչ-որ տղամարդիկ դուրս եկան, իրար վրա գոոգռացին, իրար ապտակեցին, հետո էլի հետ գնացին: Դե, գիշերն էլ արդեն կրակոցներ լսեցինք””,- պատմեց կինը` նշելով, որ չգիտի, թե ինչքանով ցերեկվա կռիվը կարող է կապ ունենալ գիշերվա կրակոցների հետ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, սակայն, երեկ մեզ ասացին, որ Սախարովի հրապարակում նման դեպէ չի եղել, ավելի ճիշտ` իրենց ամփոփագրերով նման բան չկա””,- գրում է թերթը
Հայկական ժամանակ. Կրակոցներ Սախորովի հրապարակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ