Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարել է, թե խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի հետ ինքը մի շարք պայմանավորվածություններ է ունեցել, սակայն վերջինս խախտել է դրանք: Նախարարը նշել է, որ Վ. Ավետիսյանն այլ խախտումներ էլ է կատարել, ինչի համար այսօր արդարացիորեն պատիժ է կրում:
Ս. Օհանյանն իր ասածը հիմնավորել է այն պնդմամբ, թե դատարանի ապացույցներն են իր մոտ նման համոզմունք առաջացրել:
Հիշեցնենք, որ նախնական հայտարարության համաձայն, քիչ անց դատարանում հրապարակվելու է Վ. Ավետիսյանի դատավճիռը: Մեղադրող Վարդան Պապիկյանը 6 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջում նախկին զինվորականի համար: