Վերջին օրերին ականատես եղանք մի իրավիճակի, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը հերքում էին իրար։ Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակն Արցախում, եւ ադրբեջանական զորքերն այլեւս Փառուխ գյուղում չեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության արձագանքը, սակայն, չուշացավ։ Նրանք նշեցին, որ ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում ու կից լեռնային …