ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների՝ 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» եւ «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաեւ առարկայական օլիմպիադաների մարզային (Երեւանի քաղաքային) եւ հանրապետական փուլերի ժամկետները: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են երեք՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) եւ երրորդ (հանրապետական) փուլերով, …