«Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսում ներառվել են իրեր, որոնք վերականգնել են հայ մասնագետները: Ներկայացված են բրոնզ, սեւ եւ կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար եւ այլն: Լայն է նաեւ ժամանակային եւ աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզեդարից մինչեւ 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման եւ պեղման աշխարհագրությունը` Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի …