Հաջորդ տարի «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն, բազմաթիվ ֆիլմերի, սիթքոմների, հեռուստանախագծերի ռեժիսոր եւ պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանը հանդիսատեսին կներկայացնի նոր ֆիլմ՝ իրավիճակային քոմեդի ժանրում։ Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ֆիլմի սցենարիստը Աշոտ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։ -Պարո՛ն Բաբախանյան, Ձեր նախորդ ֆիլմերը` «Պահանջվում է միլիոնատեր»-ը, «Poker.am»-ը, «Փեսացուն կրկեսից»-ը, «Հյուսիս հարավ»-ը, կինոմանները բարձր գնահատեցին։ Արդյոք քոմեդի ժանրը շարունակո՞ւմ …