Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դեռեւս փոխնախարար եղած ժամանակ Երեւանի քաղաքապետարանին ու ՀՀ մարզպետարաններին հասցեագրված շրջաբերականը, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում էր հայտնվել, բավականին մեծ աղմուկ է առաջացրել: Հիշեցնենք, որ, այդ շրջաբերականի համաձայն, դպրոցներում հետայսու կարող է արգելվել ռազմահայրենասիրական բոլոր տեսակի խմբակների գործունեությունը, քանի որ, ըստ ԿԳՄՍ-ի՝ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին ու Երեւանի …