
7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ափին՝ մեքսիկական Ակապուլկո հանգստավայրից ոչ հեռու: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալով՝ երկարշարժի էպիկենտրոնը գտնվել է Գերերո նահանգի Օմետեպեկ քաղաքից 25 կմ հեռավորության վրա, որտեղ ավերվել և վնասվել է առնվազն 800 տուն: Տուժածների մասին դեռ չի հաղորդվում: Իշխանությունը հանձնարարել է ստուգել Օմետեպեկեի բոլոր դպրոցները, հասարակական շինությունները և մերձակա տարածքները: BBC-ի հաղորդմամբ տատանումները զգացվել են նույնիսկ մայրաքաղաք Մեխիկոյում: