Կոնտեին առաջարկվել է գլխավորել Իտալիայի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Յուվենթուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին առաջարկել է գլխավորել երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը:

Ստացվում է, որ Կոնտեն կարող է փոխարինել Չեզարե Պրանդելիին, ով 2014թ. Մունդիալից հետո հրաժարական է տվել: Հիշեցնենք, որ նա հրաժարական տվեց, երբ Իտալիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Կոնտեն թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տվեց  Ա սերիայում չեմպիոն դառնալուց և Չեմպիոնների լիգայում ոչ այնքան հաջոց ելույթից հետո: «Յուվենտուսն» այժմ գլխավորել է Մասիմիլիանո Ալեգրին:

Շրջանառվում են տեղեկություններ, որ Կոնտեն ակումբի ղեկավարության հետ համաձայնության չի եկել տրանսֆերային քաղաքականության հարցում:




Լրահոս