
Հայաստանի տարածքում մարտի 21-22-ին և մարտի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 23-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին արևմտյան 1-5մ/վրկ է: Օդի ջերմաստիճանը մարտի 23-ի գիշերը կբարձրանա 2-4, ցերեկը կնվազի 3-5, արևելյան շրջաններում 6-8, 24-ի ցերեկը կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում 4-6 աստիճանով: Երևանում մարտի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: