Կառավարությունը կկանխի արտեզյան ջրերի աղտոտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա իր նիստում փոփոխություն կատարեց իր նախկինում ընդունած որոշումներում, որոնց  կատարմամբ կնվազեցվեն ստորերկրյա ջրի պաշարի աղտոտման օջախները, աննպատակ կորուստը: 2014թ. երրորդ եռամսյակում նախատեսվում է լուծարել կամ կոնսերվացնել շուրջ 40 ինքնաշատրվանող կամ բացասական մակարդակով հորատանցք:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր ապօրինի հորերը փակվեն և բնապահպանության նախարարին հանձնարարելց տարեվերջին հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքի մասին:

Նշենք, որ ՀՀ ստորերկրյա ջրային պաշարի ավելի քան 50 տոկոսը կենտրոնացած է Արարատյան արտեզյան ավազանում: Ստորերկրյա ջրերն օգտագործելու նպատակով տասնյակ տարիների ընթացքում փորվել են բազմաթիվ հորատանցքեր, որոնց զգալի մասն ապօրինի է և օգտագործվում է պոմպերի օգնությամբ: Չօգտագործվող ջրի բացասական մակարդակով հորատանցքերը լցվում են տարատեսակ պինդ և հեղուկ թափոններով և աղտոտում ջրատար ապարները և ջրերը: 

Նաև որոշում կայացվեց, ըստ որի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով նորոգված և վերականգնված Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն համայնքների ոռոգման համակարգերի ջրհան կայանին մոտեցնող ջրանցքը, գլխամասային հանգույցը և Այգեհովիտ գյուղի վերակառուցված ջրհան կայանն ու նոր կառուցված ճնշումային խողովակաշարը կառավարության որոշմամբ ամրացվել են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին և հանձնվել «Իջևան» ջրօգտագործողների ընկերությանը: 




Լրահոս