Ֆիլիպիններում «Ռամմասան» փոթորկից կրած վնասը կազմել է 53,3 մլն դոլար. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ուժեղ փոթորկի պատճառով ոչնչացվել է 43 հեկտար` բրնձի և 23 հեկտար` հացամթերքի ցանքատարածություն: Այդ մշակաբույսերի արտահանումը մեծ նշանակություն ունի երկրի տնտեսության համար:
Բրնձի դաշտերին ամենամեծ վնասը հասցվել է Բուլական և Պամպանգա նահանգներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռամմասան» փոթորկից Ֆիլիպիններում զոհվել է 10 մարդ, 370 հազար մարդ` տարհանվել: