Եթե ցույցը ՕԵԿ-ը չկազմակերպեր, կգնային. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը «Օրինաց երկիր» կուսակցությունը կհավաքվի Օպերայում և կպայքարի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Armlur.am-ը համաքաղաքացիներից հետաքրքրվեց, թե տեղյակ են արդյոք ցույցի մասին, և կմասնակցեն, թե՝ ոչ:

Պատասխանները որքան կանխատեսելի, նույքան էլ զարմացնող էին: Մարդիկ, իհարկե, դեմ են սակագնի վերանայման որոշմանը, բայց միայն այն բանի համար, որ հանրահավաքն ՕԵԿ-ն է հրավիրել, նրանք չեն պատրաստվում ներկա գտնվել Ազատության հրապարակում:

Այսպիսով՝ կարելի է կարծել, որ ՕԵԿ-ի նախաձեռնությունը կանխավ դատապարտված է անհաջողության, քանի որ նախքան հանրահավաքն արդեն իսկ պարզ է, որ այն հասարակական աջակցություն չի վայելելու:




Լրահոս