
Այսօր՝ ժամը 10.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում փակ են Սելիմի լեռնանցքը և Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց և տեղեկացնում, որ կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: