Թուլուզում հատուկ օպերացիա է ընթանում հանցագործներին ձերբակալելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում հատուկ օպերացիա է ընթանում հրեական դպրոցի վրա երկու օր առաջ հարձակում իրականացրած հանցագործներին ձերբակալելու նպատակով: “Ռոյթերս” գործակալության հաղորդմամբ, տունը, որտեղ ենթադրաբար պատսպարվել է ահաբեկիչը, շրջափակված է: Տարբեր տեղեկությունների համաձայն, կրակահերթի արդունքում վիրավորվել են երկու ոստիկան: Գործողությունը ղեկավարում է անձամբ Ֆրանսիայի ՆԳ նախարար Կլոդ Գեանը: Նախնական տվյալներով, կասկածյալը 24-ամյա մի տղամարդ է, ում հետ նախնական բանակցություն էին վարվել: Չհաստատված տեղեկություններով, վերջինս գործել է “Ալ Քաիդա” ահաբեկչական կազմակերպության անունից: Հիշեցնենք, մարտի 19-ին Թուլուզ քաղաքում գտնվող հրեական քոլեջի մոտ անծանոթի կողմից գնդակահարվել էր մեկ ուսուցիչ և երեք աշակերտ: Զոհված երեխաներից մեկը սպանված ուսուցչի վեցամյա աղջիկն է եղել, մյուսը՝ քոլեջի 17-ամյա աշակերտ: Եվս մեկ երեխա ստացած վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում: Միջադեպի առնչությամբ Թուլուզ էր մեկնել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ֆրանսիայի հարավային նահանգում նախօրեին հայտարարվել էր ահաբեկչության սպառնալիքի բարձրագույն աստիճան, իսկ երկրի բոլոր դպրոցներում երեկ մեկ րոպե լռությամբ հարգել էին զոհերի հիշատակը:




Լրահոս