Սարսափելի կղզին գտնվում է Մեխիկոյի Սոչիմիլկո թաղամասից 120 կմ հեռավորության վրա: Հազարավոր զբոսաշրջիկներ այստեղ են գալիս սարսափազդու լեգենդի պատճառով: Հայտնի է, որ 1950թ.-ին երեք երիտասարդներ խեղդվել են տեղի լճում լողանալիս: Այդ բանից հետո, իբր, այստեղ ուրվականներ են հանդիպել:
Կղզու բնակիչներից մեկը՝ Դոն Ջուլիան Սանտանա Բարրերան, իբր հանդիպել է ճչացող և լաց լինող երիտասարդ աղջկա ուրվականին: Խուսափելով հետագայում նման հանդիպումներից, նա որոշել է իր տան շրջակայքում տիկնիկներ կախել, որոնք, նրա կարծիքով, պետք է հեռու պահեն չար ոգիներին:
Այդ ժամանակից ի վեր այդ կեղտոտ, ջարդված և այլանդակված խաղալիքները դարձել են տեղանքի պահապանները: Հիմա այդ տանն ապրում է Ջուլիանի զարմիկը՝ Անաստասիո Սանտանան:
Տան ներկայիս տերը պնդում է, որ այժմ կղզում 1500 տիկնիկ կա, գրում է Metro Columbia: Ըստ նրա՝ վերջերս լսել է, թե ինչպես է կանացի ձայնը ասել.«Մենք այստեղ ենք»: