Մարտի 20-ին` ժամը 15-ի սահմաններում, թիվ 33 երթուղու “Գազել” մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայում բախվել է “ՎԱԶ-2107” և “ԲՄՎ-500” մակնիշի ավտոմեքենաների: Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ բախման հետևանքով երթուղայինը կողաշրջվել է. 3 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն:
























