ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված, մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում, կբացվի «Թումանյանը եւ Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ ապրիլի 13-ը: Ինչպես ArmLur.am-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային հարաբերություններից …