Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ասուլիսում, անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, հերթական անգամ մեղադրանքի սլաքներն ուղղել էր արցախցիների ուղղությամբ՝ հայտարարելով, թե նրանք են մեղավոր, որ Արցախում բանջարեղեն, մթերք չկա. «Բա Ղարաբաղի իշխանությունները Հայաստանից փոխանցված գումարները ո՞նց են օգտագործել, որ հիմա բադրջան չկա, ձե՞ռք եք առնում: 150 միլիարդ դրամ ենք տվել, գոնե բադրջան աճեցնեիք, օրը 7 անգամ …