Դեկտեմբերի 1-ին ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներին մի հարկի տակ էր հավաքել AAD (Հայաստան, Արցախ, Սփյուռք) 14-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպած թիմը: Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին սիրված եւ ճանաչված մարդիկ՝ պաշտոնյաներ, պատգամավորներ, դերասաններ, լրագրողներ, երգիչներ, մարզիկներ, գործարարներ եւ, իհարկե, հայորդիներ, որոնք իրենց մարմնի մի մասը թողել էին պատերազմի դաշտում՝ հանուն բոլորիս: Դահլիճում էին նաեւ մեր հայրենիքի՝ Հայաստանի …