«Միլան»-ը հետաքրքրված է Իսկոյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլանի» ղեկավարությունը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով: Այս մասին  հաղորդում է Football italia-ն։

Լրատվամիջոցի տվյալների համաձայն` իտալական ակումբի ներկայացուցիչները մադրիդցիների հետ կսկսեն բանակցել բրազիլացի հարձակվող Ռոբինյոյի՝ «Միլանից» հեռանալուց հետո։ Սպասվում է, որ Ռոբինյոն 4 միլիոն եվրոյով կարող է տեղափոխվել «Օռլանդո» ակումբ։

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում մասնակցած 32 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։




Լրահոս