Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր: Պոեզիայի միջագային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Պոեզիայի միջագային օրը կոչված է նաև, որ փոքր հրատարակչություններն ավելի բարձր խոսեն իրենց մասին, քանի որ հիմնականում վերջիններիս ջանքերով է ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը: Այս օրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարում է, որ կոչված է ԶԼՄ-ներում ստեղծելու պոեզիայի դրական կերպարը՝ որպես իրոք ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար: Համարվում է, որ ամենահին բանաստեղծություններ-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23 դարում: Բանաստեղծությունների հեղինակը բանաստեղծուհի-քրմուհի Էն-հեդու-անան է, որի մասին հայտնի է, որ նա Աքքադական թագավոր Սարգոնի դուստրն էր: Էն-հեդու-անան գրել է Նաննե Լուսնի աստծո և նրա աղջիկա` կորած աստղ Ինաննեի մասին:




Լրահոս