Պալմա-դե-Մայորկայում գտնվող շքեղ վիլլան, ուր հանգստանում էր արքայադուստր Դիանան, վաճառվում է 38 մլն դոլարով:
Չնայած իսպանական դղյակի տպավորիչ գնին, արդեն այն գնելու հավակնորդներ են հայտնվել: Առաջինների թվում է երգչուհի Մադոննան. տեղեկացնում է Daily Mail-ը:
Դղյակի բարեմասնություններից են մասնավոր նկուղը և լաստանավերի նավահանգիստը: Անշարժ գույքի ընդանուր մակերեսը 1400 քառակուսի մետր է:
Պալմայից 20 րոպեի հեռավորության վրա գտնվող վիլլան համարվում է ամենաթանկը Մալյորկայում: Հարևան շինությունների գինը տատանվում է 1 քառակուսի մետրի դիմաց 26,5 եվրոյի սահմաններում: