«Ատլետիկոյի» նորեկը սրտի ուռուցքի պատճառով բաց կթողնի 6 ամիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ատլետիկոյի» նորեկ Անխել Կորեան ստիպված կլինի բաց թողնել 6 ամիս: Պատճառը հայտնաբերված սրտի ուռուցքն է. տեղեկացնում է Football Espana-ն:

Նա ամռանն էր «Սան Լորենցոյից» տեղափոխվել «Ատլետիկո». նրա բուժզննման ժամանակ սրտի փորոքներից մեկի վրա ուռուցք է հայտնաբերվել:

Կորեան արդեն տեղափոխվել էր «Ատլետիկո», սակայն այդ խնդրից հետո մադրիդյան ակումբը որոշել է սառեցնել գործարքը:

Ակումբը Կորեայի միջոցով փորձում էր փոխարինել Դիեգո Կոստային, ով տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»:




Լրահոս