էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես armlur.am -ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո գրասենյակից, շնորհավորելով նորանշանակ նվիրակին նախարար Նալբանդյանն ասել է. “Հայաստանի և Վատիկանի, մեր երկու եկեղեցիների միջև բարձր մակարդակի հարաբերությունները հիմնված են քրիստոնեական արժեհամակարգի, երկկողմ պատմական կապերի, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգության վրա և ես համոզված եմ, որ Դուք, ինչպես Ձեր նախորդները, կարևոր ներդրում կունենաք երկկողմ համագործակցության առավել ամրապնդման գործում”: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար՝ արքեպիսկոպոս Սոլչինսկին նշել է, որ առկա են Սուրբ Աթոռի և Հայաստանի համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադրյալներ և ինքը կանի առավելագույնը՝ փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Հայաստանի արտգործնախարարն ու առաքելական նվիրակը կարևորել են անցյալ դեկտեմբերին ՀՀ Նախագահի Սերժ Սարգսյանի այցելությունը Վատիկան և Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպումը՝ որպես հարաբերությունների բարձր մակարդակի ևս մեկ վկայություն: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային և տարածաշրջանային կարևորության խնդիրների շուրջ: 




Լրահոս