Կատաղի բախումներ քրդերի եվ թուրքերի միջեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Բաթման և Շրնաքի և հարավ-արևելյան այլ քաղաքներում անցկացվող Նովրուզի տոնակատարությունների ժամանակ բախումներ են տեղի ունեցել քուրդ ցուցարարների և ոստիկանների միջև: Մասնավորապես Բաթմանի որոշ փողոցներ և Ջիզրե շրջանը վերածվել են ռազմի դաշտի: Իրավապահները մեծ թվով ցուցարարներ են ձերբակալել հատկապես Դիարբեքիրում: Իսկ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում քրդերը կրակ են բացել ոստիկանների վրա, որոնցից երեքը վիրավորվել են և ուղղաթիռով շտապ տեղափոխվել հիվանդանոց: “CnnTurk” լրատվականի հաղորդմամբ` ոստիկանների դեմ ցուցարարները կիրառել են ձայնային նռնակներ, դյուրավառ նյութեր, քարեր, փայտեր և այլն: Ըստ աղբյուրի, քուրդ քաղաքական գործիչներ ու պատգամավորներ տեղափոխող ավտոբուսն էլ Բաթման քաղաքում ենթարկվել է թուրք ոստիկանների հարձակմանը: Վերջիններս կոտրել են ավտոբուսի ապակիները, այնուհետև արցունքաբեր գազ արձակող նռնակ նետել ավտոբուսի մեջ: Ականատեսների վկայությամբ ավտոբուսից դուրս գալիս քուրդ պատգամավոր Ահմեթ Թուրքի վրա հարձակվել է մի ոստիկան և բռունցքներով հարվածել: Ահմեթ Թուրքին տեղափոխվել են հիվանդանոց: Այժմ նրա վիճակը գնահատվում է բավարար: Իրեն հիվանդանոց այցելած կուսակիցներին Ահմեթ Թուրքն ասել է, որ քրդերը երբեք չեն հուսահատվի ու կշարունակեն իրենց պայքարը: “Նրանք կարծում են, որ ճնշելու և հալածելու քաղաքականությամբ կարելի կլինի քրդերին լռեցնել: Բայց այդպես չէ: Մենք միշտ էլ խոսելուն ենք, և բոլոր այս հարցերը միայն երկխոսությամբ է հնարավոր լուծել”, – ասել է քուրդ պատգամավորը:




Լրահոս