Մալայզիական ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-777» ուղևորատար ինքնաթիռ է կործանվել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին. հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Օդանավը, որն ուղևորվում էր Ամստերդամից Կուալա-Լումպուր, կործանվել է Ուկրաինայի տարածքում: Հաղորդվում է, որ ընկնելուց առաջ այն թռչելիս է եղել երկրի մակերևույթից մոտ 10 կմ բարձրության վրա:
«Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Դոնեցկից 80 կմ հեռու՝ Սնեժնոյե բնակավայրի մոտակայքում, որտեղ ընթանում են մարտերը»,-հայտնել է Интерфакс-ի աղբյուրը:
Օդանավում 280 ուղևոր կար և անձնակազմի 15 անդամ: Նախնական տվյալների համաձայն՝ նրանք բոլորը զոհվել են:
Ինչպես գրում է Itar-tass-ը՝ հղում անելով ռուսական աղբյուրներին, ինքնաթիռում ՌԴ քաղաքացիներ չեն եղել: