Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի 26-ամյա բնակիչ Զ.Ն.-ն ոստիկանության Արմավիրի մարզում սուտ մատնություն է տվել, թե իր եղբայրը` Մայիսյան գյուղի բնակիչ Արամայիս Ներսիսյանը, 2014 թվականի մարտի 19-ին` երեկոյան ուշ ժամի, սպառնացել է խոհանոցային դանակով, ապա բռնաբարել իրեն:
Սուտ մատնության համար Զ.Ն-ին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ (սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր հանցանքով):
Մեղադրական եզրակացության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Զ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Արամայիս Ներսիսյանին ծանր հանցագործության մեջ մեղադրելու դիտավորությամբ և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն, այն է՝ իրենց տանը Արամայիս Ներսիսյանը հարբած վիճակում փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ ևս մեկ անգամ, սակայն ինքը մի կերպ փախել է նրա ձեռքերից:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Քրգործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Ադամյանին: