ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է Տավուշում ստեղծված իրավիճակի, ընդդիմության անելիքների և մանդատները վայր դնելու հավանականության մասին: -Տիկին Կյուրեղյան, Նիկոլ Փաշինյանն արդեն հաստատել է, որ Տավուշի մարզում սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ են կատարվելու, Ադրբեջանը մեզանից չորս գյուղ է պահանջում, օրեր առաջ էլ գնացել էր տավուշցիներին ահազանգ տալու, որ նոր զիջումների է Հայաստանը պատրաստվում: Ինչպես հանդիպման մասնակից քաղաքացիները լրատվամիջոցների հետ զրույցում պատմեցին, հանդիպման ժամանակ վարչապետը քաղաքացիներին վախեցրել է, որ եթե չտանք, Ադրբեջանն …