Կառավարությունն իր՝ մայիսի 23-ի նիստում հաստատեց Պետական գույքի կառավարման ծրագրի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվության մասին որոշման նախագիծը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ հաշվետվությունը ներառում է Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ 2023 թվականի ամբողջ գործունեությունը՝ մասնավորեցումների, լուծարման գործընթացների, գործարքների, օտարումների, վարձակալությունների, ալեհավաքների եւ մի շարք այլ ծառայությունների, ինչպես նաեւ ներդրումային մի շարք այլ պարտավորությունների …