Հունիսի 10-ին ռուսական Okko օնլայն-կինոթատրոնում տեղի կունենա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան, որը պատմում է ռուս դիվանագետների աշխատանքի մասին Լեհաստանում։ «Վարշավա 21» սերիալի բեմադրող ռեժիսորն է Ֆելիքս Գերչիկովը, բեմադրող օպերատորը՝ Անտոն Կոստրոմինը, բեմադրող նկարիչը՝ Վասիլի Գրոզնին։ Գլխավոր դերերը կատարել են Դմիտրի Միլլերը, Դմիտրի Կուլիչկովը, Վալերիա Շկիրանդոն, Կոնստանտին Կրյուկովը, Սերգեյ Յուշկեւիչը, Անդրեյ Իլյինը, Յուրի …