ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Գրքի երեւանյան միջազգային 7-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում եւ Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Գրքի տոնավաճառի ընթացքում գնորդներին կտրամադրվի 20-ից 40% պարտադիր զեղչ: Ծրագրում նախատեսված են երեսուներկու միջոցառումներ, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ եւ արտասահմանցի գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, …