
Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր, թե քանի որ իշխանությունները չեն ուզում մեծամասնական ընտրակարգը վերացնեն, իրենք բոլոր 41 ընտրատարածքներում առաջադրելու են իրենց թեկնածուներին: Առայժմ ՀԱԿ-ը թեկնածուներ առաջադրել է 15 ընտրատարածքներում: Այսօր ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնեց, որ ոչ մի բան էլ չի փոխվել, ՀԱԿ-ը մտադիր է 41-ում էլ առաջադրել:”Կան ընտրատարածքներ, օրինակ, Արաբկիրի թիվ 4-ը, որտեղ ընդդիմադիր ուժերն առաջադրել են մի քանի թեկնածուներ: Թե երբ պատրաստ կլինի ՀԱԿ-ի համամասնական ցուցակը` Ա. Մուսինյանը չնշեց` ասելով, որ ժամկետի սահմանում կավարտեն ու կհրապարակեն: